Մենք դեմ ենք լինելու ԵՏՄ պայմանագրի վավերացմանը և համարում ենք դա հակասահմանադրական:
Այս մասին այսօր Ազգային Ժողովում լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը:
«Սահամանադրականության հարցն է կարևոր, բայց առաջնային վնասելու է Արցախի անվտանգությանը, և ավելի է հեռացնելու Արցախը Հայաստանից: Սահմանադրական դատարանը ավելի շատ քաղաքական մարմին է և կատարում այն խնդիրը, ինչը դնում է իր առջև քաղաքական իշխանությունը, և այսօր էլ կբավարարի քաղաքական մեծամասնության այդ պահանջը»,-ասաց Հակոբյանըˋ անդրադառնալով այսօր Սահմանադրական դատարանում քննվող ԵՏՄ պայմանագրի սահմանադրականության հարցին: