Սահմանադրական բարեփոխումների հետ կապված՝ Վենետիկի հանձնաժողովի հետ ՀՀ խորհրդարանական խմբակցությունների հանդիպման ընթացքում
1in.am-ի լրագրող-ը զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ, ով կարծիք հայտնեց, որ առանց քննարկումների եւ բանակցությունների չի կարող կոնսոլիդացիա լինել այլ կուսակցությունների եւ խմբակցությունների հետ. «Քննարկումների արդյունքում նրանք հասկանում եմ այս փոփոխությունների կարեւորությունը, որ այս փոփոխությունները պետք են, եւ դրանք մշակել, վերամշակել է պետք։ Եվ ես չեմ պատկերացնում քաղաքական ուժ, որը կարող է հեռու մնալ սահմանադրական բարեփոխումներից եւ իր տեղը գտնել քաղաքական դաշտում»։ «Եթե լինում են առաջարկություններ եւ առաջարկությունների այս մասն ընդունվում է՝ մենք «ոչ» չենք ասում, «այո» ենք ասում, եւ այդ բանակցությունների ընթացքում «ոչ»-երը դառնում են «այո»։ Գրվածները դոգմա չեն եւ վերջակետով չեն գրված։ Դրանք փոփոխման ենթակա են»,- իր խոսքը եզրափակեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը։
Մանրամասները տեսանյութում՝