տուն Լուրեր Սահմանադրական բարեփոխումների հարցում «Ժառանգություն»-ում դեռևս միասնական կարծիք չկա

Սահմանադրական բարեփոխումների հարցում «Ժառանգություն»-ում դեռևս միասնական կարծիք չկա

140
0

ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետում շարունակվում է Վենետիկի հանձնաժողովի հանդիպումը խորհրդարանական խմբակցությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի կարծիքով հանդիպման այս ձևաչափն անարդյունավետ է: Ճիշտ կլիներ, եթե հանդիպումներ կազմակերպվեին առանձին:

«Այս ընթացքում բոլոր կուսակցությունների ներկայացուցիչներին մտահոգող հինական հարցերից մեկը 89-րդ հոդվածի 4-րդ կետն է կայուն մեծամասնություն ձևավորելու վերաբերյալ: Նրանց պատասխանը հստակ չէր, թե վերջնական ինչ համաձայնության են եկել: Սակայն հասկանալի է, որ Վենետիկի հանձնաժողովը նորից պնդել է իր մոտեցումները, իսկ թե Հայաստանի իշխանություններն ինչպես կարձագանքեն՝ դա այլ հարց է: Պարզապես մի բան պետք է ասել, որ իրենք անկեղծ են, երբ ասում են, թե իրենց ընդամենը պատվեր են տալիս, իրենք էլ կատարում են այդ պատվերը: Մենք բոլորս սա պետք է հասկանանք: Իմ մոտեցումն այն է, որ ի վերջո մենք պետք է որոշենք: Նրանք էլ նշեցին, որ մենք մեր հոգեկերտվածքին համապատասխան պետք է Սահմանադրություն ընդունենք»,- ասաց նա:

«Ժառանգության» դիրքորոշումը դեռևս մեկ տարի առաջ ենք հայտնել: Մենք առաջարկեցինք բոլոր այն կետերը, որոնց առկայության դեպքում մենք պատրաստ կլինենք մասնակցել այս գործընթացին:

Առաջարկներից առաջինը համամասնական ընտրակարգ հաստատելն է: Երկրորդ պայմանն այն է, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքով կամ «Ընդդիմության մասին» օրենքով ընդդիմությանը պետք է հստակ տրվեն լծակներ, որպեսզի իշխանությունն ու ընդդիմությունը մեկ միասնականություն դառնան և իրար հակակշռեն:

«Կայուն մեծամասնությունը և երկրորդ փուլը շատ մեծ մտահոգության տեղիք են տալիս: Յուրաքանչյուրն իր համար կարող է բացատրել, թե ինչ է դա նշանակում: Բայց եթե գնում ենք դրան, եկեք մի քիչ ավելի մարդավարի գնանք»,- ասաց Ռուբիկ Հակոբյանն ու հավելեց, որ կոըւսակցության վարչությունում դեռևս չեն քննարկել Սահմանադրական բարեփոխումների հարցը և ընդհանուր որոշում դեռևս չի ձևավորվել:

Պատգամավորն անձամբ կողմ է քննարկումների, սակայն նշեց, որ կուսակցության մյուս անդամներն այնքան էլ կողմակից չեն այդ տարբերակին:

Մանրամասները` տեսանյութերում: