ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն, այսօր խորհրդարանում, անդրադառնալով ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկություներին, նշեց, որ պաշտոնն այնպիսի բան է, որ մի օր ունենում ես, հաջորդ օրը կարող ես չունենալ:
Միեւնույն ժամանակ, ըստ Սահակյանի, որևէ մեկը չի կարող պնդել, որ վերջին օրերի զոհերի մեղավորները հենց այդ երեք պաշտոնյաներն են: «Դա պաշտպանության խնդիրն է, նոր կազմակերպված պրոցեսներ սկսելուց կարողանում է նաև իր համար կադրեր ընտրել: Ես չեմ կարծում, որ դա կոռուպցիայի, մեծ թերացման խնդիր կարող է լինել, ինչի արդյունքում ինչ-որ մի բանում մենք տուժենք, դա փոքր կլինի, թե մեծ։ Հիմա մեր պաշտպանության նախարարությունը այս պատերազմական իրողությունից հետո նոր դերակատարում կվերցնի և այնտեղ ինքը կընտրի իր կադրերին»: Լրագրողերից մեկի հարցին, թե այսօր Վարդան Օսկանյանը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին, արդյոք այն կարող է լուրջ մրցակից լինել ՀՀԿ-ին Գ. Սահակյանն ասաց, թե իրենք բոլորին էլ և սուր և թույլ վիճակներում տեսնում են.«Չեմ կարծում, որ կուսակցությունների ավելացմամբ ինչ որ մի բան փոխվում է: Կարծում եմ, որ կուսակցությունները ինչքան շատ լինեն և համարձակ խոսեն այնքան ավելի մեր դրություն կլավանա»:
ԱԺ նախագահը նշեց, որ չի լսել ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի այն հայտարարությունը, թե մեզ Ադրբեջանի հողերը պետք չեն:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը չի կարծում, որ բիզնես շրջանակները ինչ-որ կուսակցության կողմից են լինում: «Որովհետեւ, եթե հիմա հարցնեմ, մի քանի անուն կտաք ու կլռվեք, իսկ բիզնես շրջանակները շատ ու շատ մեծ են, եւ չեմ կարծում, որ դա միայն իշխող կուսակցության կողքին են»,-ասաց Սահակյանը, անդրադառնալով բիզնեսմենների կողմից կուսակցություններին եւ հատկապես իշխանությանը ֆինանսավորելու վերաբերյալ հարցին: Գալուստ Սահակյանը նշեց, որ, եթե ինքը մի օր կուսակցություն ստեղծեր, ապա չէր դիմի բիզնեսմեններին, որպեսզի իրեն փող տային: «Այսինքն՝ պիտի նախեւառաջ հնարավորություններ ունենաս, հետո նոր ստեղծես: Եթե պիտի ուրիշի ունեցվածքով մի բանը ստեղծես, կարծում եմ դա հում պրոցես է»,- ասաց ԱԺ նախագահը՝ անդրադառնալով նախկին արտգործնախարար ՎարդանՕսկանյանի այն հայտարարությանը, որ նորաստեղծ կուսակցությանն աջակցելու համար դիմելու է նաեւ բիզնեսմեններին: Նրա խոսքով՝ ՀՀԿ-ն գոյատեւում է հիմնականում 150 հազար կուսակցականի վճարվող անդամավճարների հաշվին: Անդամավճար ՀՀ-ում ֆիքսված չէ: «1 դրամից մինչեւ ով ինչքան կկարողանա»,- ասաց ԱԺ նախագահը՝ նշելով, որ ինքը վճարում է 40 հազար դրամ, իսկ թե ով է ամենաշատը վճարում՝ ԱԺ նախագահը չգիտի, քանի որ չի հետեւում այդ գործընթացին:
Մանրամասները` տեսանյութում: