Վրաստանի երրորդ նախագահը, ներկայում` Ուկրաինայում Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին մեղադրել է «Վրացական երազանք» կոալիցիայի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլուն` շարժական «Ալին ու Նինոն» քանդակը ոչնացնելու մեջ. Փոխանցում է apsny.ge կայքը:
Հայտնի քանդակը վնասվել է օգոստոսի 26-ին, ապամոնտաժման ժամանակ: Որոշվել էր մի քանի մետրով այն տեղափոխել: Ապամոնտաժման ժամանակ ճոպանը պոկվել էր, ինչի հետևանքով էլ քանդակը վնասվել էր: Ադմինիստրացիան հավատացնում է, որ վնասվածքը հնարավոր է վերականգնել:
«Այսօր, Բաթումում, ռուսական օլիգարխ Իվանիշվիլու հանձնարարությամբ ոչնչացրել են Ալիի ու Նինոյի շարժական արձանը»,-գրել է Սահակաշվիլին Facebook-ում:
Հիշյալ քանդակը 2011-ին Բաթումում տեղադրվել է Սահակաշվիլու նախագահության օրոք: