տուն Լուրեր Սադամ Հուսեյնի պալատը վերածվել է թանգարանի

Սադամ Հուսեյնի պալատը վերածվել է թանգարանի

134
0

sadamԻրաքի հարավ-արեւելքում գտնվող Բասրա քաղաքում Սադամ Հուսեյնի նախկին պալատը վերածել են հնությունների թանգարանի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է Luxury Listings-ը:

Թանգարանում ներկայացված են հազվագյուտ հնամենի իրեր, ներառյալ մետաղադրամներ եւ կավե ամաններ, որոնք թվագրվում են մեր թվարկությունից առաջ 400 թվականով: Տնօրենի խոսքով՝ ցուցադրանքի համար պալատն են ընտրել, որպեսզի բռնության մթնոլորտին փոխարինի մարդասիրությունը:

Ֆինանսական դժվարությունների պատճառով թանգարանում աշխատում Է միայն մեկ սրահ, որի վերակառուցման համար ներդրել են 750 հազար դոլար: Միջոցների մի մասը նվիրաբերել են բրիտանական բարեգործական կազմակերպությունները:

Իրաքի նախկին ղեկավարն այս պալատում Էր ապրում մինչեւ 2003 թվականին իր տապալումը: Հետագայում շենքում տեղավորվել Էր բրիտանական բանակի ճաշարանը: