տուն Լուրեր Սաբոտաժ չենք անում. «Սանիթեք»-ի հայտարարությունը

Սաբոտաժ չենք անում. «Սանիթեք»-ի հայտարարությունը

108
0

«Սանիթեք» ընկերությունը նոր հայտարարություն է տարածել: Ներկայացնում ենք այն ստորև.
«Սանիթեք» ընկերությունը ևս մեկ անգամ հայցում է քաղաքացիների և քաղաքի հյուրերի ներողամտությունը պատճառված անհարմարության համար, այս մասին նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։

«Ընկերությունը անում է ամեն հնարավորը՝ իրավիճակը կարգավորելու համար: «Սանիթեքը», Երևանի բոլոր վարչական շրջանների ակտիվ աջակցությամբ, փորձում է հնարավորինս շուտ վերադառնալ աղբահանության բնականոն գործընթացին, ինչի հետևանքով իրավիճակը սկսել է արդեն նկատելիորեն կարգավորվել:

Հարկ ենք համարում անդրադառանալ նաև վերջին շրջանում մամուլում տարածում գտած այն մտքին, որ «Սանիթեք»-ը սաբոտաժ է անում և չի իրականացում պատշաճ աղբահանություն՝ պայմանավորված Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականով:

Հիշեցնում ենք, որ «Սանիթեք»-ը միջազգային կազմակերպություն է, որը չի մասնակցում երկրի որևէ ներքաղաքական գործընթացի: Ընկերության միակ առաքելությունը մարդկանց սպասարկելն է»։