տուն Քաղաքական Միջազգային Սաակաշվիլին խոստացել է վերադարձնել Ղրիմը

Սաակաշվիլին խոստացել է վերադարձնել Ղրիմը

99
0

557c6627b3cf4_76

Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին խոստացել է Ղրիմը վերադարձնել Ուկրաինայի կազմի մեջ: Նման հայտարարություն նա արել է Ուկրաինայի ռազմածովային ուժերի գլխավոր ռազմանավի` «Գետման Սագայդաչնու» վրա: Հաղորդում է UNIAN գործակալությունը:

Սաակաշվիլու խոսքերով` «այսօր Ուկրաինայի հերոսական ռազմական ուժերը, այդ թվում` ռազմածովային ուժերը, ամեն ինչ անում են, որպեսզի թշնամին չկարողանա ոտք դնել մեր քաղաքաներն ու գյուղերը, որպեսզի կրկին հարյուր հազարավոր մարդիկ անտուն չմնան»: Նա ասել է, որ ամեն ինչ անելու է, որպեսզի վերադարձնի Ռուսաստանի կողմից ժամանակավորապես գրավված տարածքները: «Դա անպայման տեղի է ունենալու, դրան այլընտրանք չկա», — ասել է Օդեսայի նահանգապետը: