Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պաշտոնի է նշանակվել Ուկրաինայում: Նա ղեկավարելու է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի` միջազգային հարցերով խորհրդականների խորհուրդը: Այս մասին հաղորդում են վրացական լրատվամիջոցները:
«Սաակաշվիլու նշանակման վերաբերյալ հայտարարությունը Պորոշենկոն կանի այսօր: «Պիրվելի ռադիոյի» տեղեկություններով` Կիևում կայանալիք ասուլիսին ներկա կլինի նաև Սաակաշվիլին», — հայտնում են լրատվամիջոցները:
Սաակաշվիլու կուսակցությունում չեն կարողացել հաստատել այս տեղեկության իսկությունը: