Ուկրաինայի Օդեսայի շրջանի ղեկավար Միխեիլ Սաակաշվիլին հայտնել է, որ պատրաստվում է կառուցել այնպիսի նավահանգիստ և տրանսպորտային կենտրոններ, որոնք ապրանքներն Ասիայից կհասցնեն Եվրոպա` շրջանցելով Ռուսաստանը: Այս մասին հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները:
Ըստ Սաակաշվիլու` ապրանքները Ռուսաստանի տարածքով դեպի Եվրոպա հասնում են 30 օրում, մինչդեռ Ադրբեջանից դեպի Փոթի և Օդեսա ճանապարհով դրանք կհասնեն 9 օրում: «Բիզնեսն այստեղ բերելու համար անհրաժեշտ է նախ իջեցնել տեղափոխման գները: Դրանք բարձր են: Բացի այդ, անհրաժեշտ են լաստանավեր, լոգիստիկ կենտրոններ», — ասել է նա: