Միխեիլ Սաակաշվիլին պատրաստակամություն է հայտնել վերադառնալ Վրաստան և ակտիվորեն մասնակցել երկրի քաղաքական կյանքին, հայտնում է «Գրուզիա Օնլայն» պարբերականը:
Այսօր Օդեսայի նահանգապետի պաշտոնը զբաղեցնող Վրաստանի նախկին նախագահն իր ծրագրերի մասին է պատմել «Ռուսթավի» հեռուստաընկերությանը:
«Թող ոչ ոք չկասկածի և որպես սպառնալիք չընդունի, որ ես մտադիր եմ վերադառնալ Վրաստան և ակտիվորեն ներգրավվել քաղաքական գործընթացներին»,- ասել է Սաակաշվիլին:
Հիշեցնենք, որ Սաակաշվիլին 2013թ.-ից հեռացել է Վրաստանից: Նրա դեմ երկրի նոր իշխանությունները մի քանի քրեական գործեն հարուցել և միջազգային հետախուզում հայտարարել: