Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վստահ է, որ իր կողմից ստեղծված «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը կհաղթի 2016 հոկտեմբերի խորհրդարանական ընտրություններում, ինչից հետո նա կվերադառնա Վրաստան:
Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Օդեսայի նահանգապետ Սաակաշվիլին նշել է, որ այժմ Վրաստանի քաղաքական կյանքում գոյություն ունի միայն 2 առաջնորդ` նա և նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին։
Միաժամանակ Սաակաշվիլին ասել է, որ իր վերադարձը հայրենիք չի նշանակում փախուստ Ուկրաինայից, քանի որ ինքն իր թիմի հետ միասին մտադիր է շարունակել բարեփոխումներն այդ երկրում։
Հիշեցնենք, որ Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանի իշխանությունների կողմից միջազգային հետախուզման մեջ է գտնվում: Նա մեղադրվում է կոռուպցիայի և մի շարք քրեական հանցագործությունների մեջ: