տուն Լուրեր Սաակաշվիլին մեղադրվում է հանցավոր խմբի ստեղծման մեջ

Սաակաշվիլին մեղադրվում է հանցավոր խմբի ստեղծման մեջ

107
0

saak

«Ազգային ճակատի» և «Պյոտր Պորոշենկոյի դաշինքի» պատգամավորները հայց են ներկայացրել  Ուկրաինայի գլխավոր դատախազություն`  ընդդեմ  Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի: Վերջինս մեղադրվում է կազմակերպված հանցախմբի ստեղծման և երկրին 6,5 մլրդ գրիվենի վնաս հասցնելու մեջ` այս մասին հաղորդում են ուկրաինական ԶԼՄ-ները:

«Միխեիլ Սաակաշվիլին կազմակերպված հանցախումբ է ստեղծել` Ուկրաինայի  ազգային հակակոռուպցիոն բյուրոյի աշխատակիցների մասնակցությամբ»,- «Ուկրաինական լուրերը» մեջբերել է  Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսանդր Դրոզդիկի խոսքը, ով ստորագրել է հայցը: