տուն Քաղաքական Միջազգային Սաակաշվիլին կարող է գլխավորել Ուկրաինայի հակակոռուպցիոն բյուրոն

Սաակաշվիլին կարող է գլխավորել Ուկրաինայի հակակոռուպցիոն բյուրոն

120
0

1499442

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին նախատեսում է մասնակցել Ուկրաինայի հակակառուպցիոն բյուրոյի ղեկավարի պաշտոնի մրցույթին: Այս մասին հաղորդում է ուկրաինական Censor.net կայքը` հղում կատարելով Սաակաշվիլուն:

Ուկրաինայի իշխանությունները ավելի վաղ հայտարարել էին, որ այդ պաշտոնը կարող է զբաղեցնել օտարեկրացի, այդ թվում` նաև Սաակաշվիլին: Ուկրաինական կայքը գրում է, որ Սաակաշվիլին դեմ չէ նման հնարավորությանը` կարծելով, որ այսօր Ուկրաինայով է անցնում Վրաստանի ազատության ճակատը: