տուն Քաղաքական Միջազգային Սաակաշվիլին իզուր է կարծում, որ վրաց ժողովուրդը հիմար է․ Իվանիշվիլին Վրաստանի նախկին...

Սաակաշվիլին իզուր է կարծում, որ վրաց ժողովուրդը հիմար է․ Իվանիշվիլին Վրաստանի նախկին նախագահի վերադարձի մասին

108
0

bidzina-ivanishvili-net-worth

«Վրացական երազանք» կոալիցիայի հիմանդիր, Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին արձագանքել է նախորդ շաբաթ օրը Թբլիսիում կայացած հակակառավարական հանրահավաքին, որը կազմակերպվել էր Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու «Ազգային միասնության շարժման» կողմից։

Իվանիշվիլին չի կարծում, թե Սաակաշվիլու կուսակցության՝ իշխանության վերադառնալու հույսերը կարդարանան։ «Նրանք ցանկանում են վերադառնալ և վերադարձնել այն, ինչ նախկինում կա՞ր։ Կարծում եմ, որ վրաց ժողովուրդը այդքան հիմար չէ և չունի բանտերում հայտնվելու կարոտախտ։ Նրանք իզուր են նման ցնծության մեջ։ Ինչպե՞ս է հնարավոր, որ այդքան արագ ամեն ինչ մոռացվի», — ասել է նա։

Ըստ Իվանիշվիլու, անցած շաբաթ օրը Էբբիլիսիւմ կայացած հանրահավաքին եղել է ոչ թե 50 հազար, այլ ընդամենը 5-7 հազար ցուցարար։