Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին, մինչ իրենց հայտնի ընդհարումը, իրեն քաղաքական համագործակցություն է առաջարկել, հաղորդում է gazeta.ru-ն:
«Ինձ հրապարակայնորեն գող անվանելուց և լկտիության համար իր վրա նետված ջրով բաժակը համտեսելուց մի քանի օր առաջ Սաակաշվիլին իմ կաբինետում նստած ինձ առաջարկել էր վարչապետ դառնալ, իսկ ինքը կդառնար փոխվարչապետ», — պատմել է Ավակովը:
Ավակովի խոսքով` Սաակաշվիլին արդեն ընդդիմադիր է նախագահ Պորոշենկոյին: