տուն Քաղաքական Միջազգային Սաակաշվիլին չի բացառել նոր իշխանափոխություն Ուկրաինայում

Սաակաշվիլին չի բացառել նոր իշխանափոխություն Ուկրաինայում

83
0

saakashvili-governor-odessa-ukraine15

Ուկրաինայում հնարավոր է կրկին իշխանափոխություն լինի, ինչը պայմանավորված է պետական ապարատի բարոյազրկմամբ: Այս մասին ICTV հեռուստաալիքին ասել է Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին:

«Պետական ապարատի և ուժայինների թուլության պայմաններում առաջանում է դատարկություն: Առաջանում է վտանգ, որ ինչ-որ պահի բոլոր այն խմբերի մոտ, որոնք ներկայում առաջանում են և ոչ մի կապ չունեն կամավորների հետ` գայթակղզություն կառաջանա ասելու, որ իշխանությունն իրենք են», — ասել է Վրաստանի նախկին նախագահը:

Սաակաշվիլին, հղում կատարելով սոցհարցումներին, պնդել է, որ իշխանությունները կորցնում են լեգիտիմությունը: