Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով երկու օր առաջ նշանակվել է Օդեսայի մարզի նահանգապետ, BBC-ին բացատրել է, թե ինչու է հրաժարվել Վրաստանի քաղաքացիությունից: Նրա կարծիքով` այլապես ինքը կարող էր հայտնվել բանտում իր երկրում:
«Շատ իրական է, որ պահպանելով Վրաստանի անձնագիր` դատապարտված էի կալանքի Վրաստանում… Ստիպված եմ ապրել Վրաստանի սահմաններից դուրս՝ մեղադրյալի իմ կարգավիճակի պատճառով», — ասել է Սաակաշվիլին:
Ըստ Սաակաշվիլու` Օդեսան, որն ինքը գլխավորել է, և Վրաստանը սերտ կապված են: «Աստված չանի, եթե Օդեսան ընկավ, ապա Վրաստանն էլ կարող են ջնջել քարտեզի երեսից: Ահա թե ինչն է նրանց միավորում», — ասել է նա: