տուն Լուրեր Սաակաշվիլին Ավակովին «Յացենյուկի մնացորդ» է անվանել

Սաակաշվիլին Ավակովին «Յացենյուկի մնացորդ» է անվանել

103
0

34_main

Վրաստանի նախկին նախագահ,  Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին մեղադրել է երկրի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովին կոռուպցիայի և ստախոսության մեջ: Ավելին` Սաակաշվիլին Ավակովին անվանել է Ուկրաինայի նախկին վարչապետ Արսենի Յացենյուկի «մնացորդ», տեղեկացնում է Lenta.ru-ն:

Սաակաշվիլին մեկ անգամ չէ, որ Ավակովի հետ հրապարակային սուր բանավեճ է ունենում: Այս անգամ թեման Օդեսայում Ազգային գվարդիայի և ոստիկանության լրացուցիչ ուժեր տեղակայելուն է վերաբերում:

«Ոչ մեկ անգամ խոշոր կոռուպցիայի և ստախոսության մեջ բռնված ներքին գործերի նախարարը` Յացենյուկի մնացորդը, շարունակում է խաղալ ազգային անվտանգության թեմայի հետ: Նա ստում է, երբ ասում է, որ նախագահն իմ խնդրանքով է որոշել Օդեսայում չտեղակայել Ազգային գվարդիայի և ոստիկանության լրացուցիչ ուժեր»,- գրել է Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում: