տուն Լուրեր Սա խաղ է, սա լուրջ չէ. Բագրատյանը՝ Ջանջուղազյանին

Սա խաղ է, սա լուրջ չէ. Բագրատյանը՝ Ջանջուղազյանին

107
0

Hrant-Bagratyan3

ՀՀ Ազգային Ժողովի Գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձաժողովի նիստում քննարկվում է պետական բյուջեի նախորդ տարվա կատարողականը: Ներկա են ՀՀ Գյուղատնտեսության եւ բնապահպանության նախարարները: Կատարողականի ներկայացման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ- գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը հակիրճ ներկայացրեց, թե որքան գումար է հատկացված եղել գյուղատնտեսության եւ բնապահպանության նախարարություններին: Կատարողականին ներկա էր  ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Վերջինս նշեց, թե այս ամենն իրեն խաղ է հիշեցնում: «Գալիս ասում են՝ սա տվեցինք, նա արեցին: Սա խաղ է, սա լուրջ չէ»,- արձագանքեց Բագրատյանը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանն էլ ի պատասխան նշեց, որ սա խաղ չէ, եւ դա պարզապես պատգամավորին է թվացել: