Մեքենաս փչացել էր բերեցի արհեստավորի մոտ։ Ավետիսյան փողոցում կանգնած սպասում էի, երբ նկատեցի, որ դիմացի մայթին տեղադրված խցիկը անընդհատ նկարում է։ Պարզվում է , որ այս փողոցում մաքսիմալ արագությունը 40 է, իսկ նշանները տեղադրված են այնպես , որ վարորդը մաքսիմալ քիչ շանս ունենա նկատել դրանք։ Մի կողմից նշանը տեղադրված է ակտիվ խաչմերուկի փողոցի սկզբնամասում , ուր վարորդը աջ ու ձախ նայելով պետք է մուտք գործի փողոց, իսկ մյուս կողմից ուղղակի մի հրաշք պատկեր։ Սկզբնամասում մի նշան ուղիղ երթևեկելու վերաբերյալ , հաջորդ ստոլբին տեղեկություն արագաչափի մասին ու դրանից հետո արդեն ծառերի մեջ քողարկված նշան , որը նկատելու հավանականությունը 10% է և հենց այդ նշանն է ծառի տակից տեղեկացնում , որ ի տարբերություն Երևանում համատարծ 60 կմ ժամ արագության այստեղ 40 է։ Այստեղ խնդիրը ամենևին երթևեկության կանոնները չեն, սա տարրական ստորություն է մեր քաղաքացիների նկատմանբ։ Շորթում պետական մակարդակով։
Հ.Գ. Այս 5 րոպեի ընթացքում, երբ ես գրում էի հետևից տուգանվեց ևս 2 մեքենա։
Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը: