Մեկ անգամ չէ, որ ԼՂՀ հակամարտության բանակցային գործընթացի վերաբերյալ մենք մեր կարծիքն ասել ենք ու այսօր էլ հաստատում ենք, որ քաղաքական կամքի պակաս կա բացառապես Ադրբեջանի նախագահի կողմից: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով՝ միակողմանի զիջումներ չեն լինելու: «Կարևորը պատճառների վերացումն է, ոչ թե հետևանքների, իսկ պատճառները նրա հետ են կապված, որ Ադրբեջանը չի ցանկանում ճանաչել ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, իսկ ինչ վերաբերում է տարածքներին, նշենք, որ տարածքներից պետք չէ խոսել, քանի որ մեկ անգամ ես իրենց տարածքների տեղը ցույց եմ տվել՝ Մարտունաշեն, Գետաշեն: Եթե օկուպացված տարածք են փնտրում, թող այնտեղ փնտրեն»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: