Կանայք որոշել են իշխանություններին հիշեցնել, որ ԱՄՆ-ում բաց կրծքով դուրս գալը հանցանք չէ, գրում է rusdialog.ru-ն:
Այսօր, Նյու Յորքի ավելի քան 300 բնակչուհի մերկիրան երթի է դուրս եկել: Կիսամերկ ակտիվիստները պաստառներ են բռնել` «Սա կուրծք է, ոչ թե ռումբ, հանգստացեք» գրությամբ:
«Մենք սեռերի հավասարության կողմնակից ենք: Եթե տղամարդիկ կարող են մերկ, առանց շապիկի դուրս գալ, ապա կնշանակի` նույնը նաև կանանց է վերաբերվում»:
Շատերն էլ հավաքվել են երթը դիտելու ու խոստովանել, որ հատուկ մերկ կուրծք տեսնելու են եկել: Նշվում է, որ երթին նաև կրծկալ հագած տղամարդիկ են մասնակցել: