Արդեն տեղեկացրել ենք, որ Ազգային ժողովի այգում երեկ կայացավ «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի բացառիկ համերգը:
«Երևանյան ամառ-2019» ծրագրի շրջանակում կազմակերպված համերգին ներկա են գտնվել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ԱԺ պատգամավորներ, կառավարության ու Երևանի ավագանու անդամներ, հյուրեր, բազմաթիվ երևանցիներ: Ներկաներին ուղղված ողջույնի իր խոսքում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մասնավորապես նշել է.
Մայրաքաղաքի երաժշտական և արվեստի 25 դպրոցների շուրջ 250 սաներից բաղկացած նվագախումբն ու երգչախումբը հանդես եկան բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից կազմված բացառիկ ծրագրով:
Երեկոյի ընթացքում առաջին անգամ ներկայացվեց մաեստրո Տիգրան Մանսուրյանի «Երևան» նոր ստեղծագործությունը, որը գրվել է հատուկ նվագախմբի համար: Համերգային ծրագիրը նվիրված էր Կոմիտասի 150 և Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյաններին:
Երևանի քաղաքապետարան