Օրեր առաջ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունը ցնցեց աշխարհը: Դեպքից հետո շատերը սկսեցին խոսել իսլամական աշխարհի կողմից հերթական պատժի կիրառման մասին:
Թևան Պողոսյանն այս խնդրում կարևորեց մի հարց` ինչու սա տեղի ունեցավ հենց հիմա և ինչ էր սրանով ուզում ԻՊ-ն: Ըստ բանախոսի` սա Իսլամական պետության մեսիջն էր ամբողջ աշխարհին, որով նա ցույց է տալիս, որ ինքն այժմ ամենուր է և սրանից հետո Եվրոպան չի ունենալու հանգիստ կյանք:
«Անկախ կրոնական համոզմունքներից` Ֆրասիանյում անցկացված միասնականության երթին մասնակցեցին մի շարք երկրներ, որով նրանք ցույց տվեցին, որ դեմ են նման վերաբերմունքին և քննադատում են այս գործողությունները: Այս գործողություններից պետք է երկու դաս քաղել` հարգանքով վերաբերվել ցանկացածի հավատքին և պատրաստ լինել պաշտպանել սեփական իրավունքները»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Թևան Պողոսյանը:
Վերջինս նշեց նաև, որ սա կրոնական քողի տակ թաքնված քաղաքական նպատակներով հաշվարկված ծրագիր էր:
«Ֆրանսիան չի կարող, հիմնվելով վերջին իրադարձությունների վրա, վաղն իր զորքը դուրս բերել Միջին Արևելքի դեմ և սկսել ակտիվորեն պաշտպանել քրիստոնեական արժեքները: Ֆրանսիան իր քաղաքական արժեքներով է առաջնորդվելու, որի մեջ զորք դուրս բերելը չի մտնում»,- եզրափակեց Թ. Պողոսյանը: