տուն Լուրեր Բլոգ Սա ինչ անխղճություն է. Իսկ ծափերը…Փայլանը քննադատել է Էրդողանին

Սա ինչ անխղճություն է. Իսկ ծափերը…Փայլանը քննադատել է Էրդողանին

62
0

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Գարո Փայլանը թվիթերյան իր միկրոբլոգում քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մանկահասակ երեխային «հանուն երկրի զոհելու» պատրաստակամության համար:

«Սա ինչ անխղճություն է: Իսկ ծափերը… Զանգվածային խելացնորությունը շարունակվում է»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ Էրդողանը Մարաշում իր ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմնակիցների դիմաց ելույթի ժամանակ բեմ է հրավիրել ամբոխի մեջ իրեն լսող մարդկանց շարքում գտնվող կարմիր բերետավոր աղջկան, ով լացելիս է եղել: Էրդողանը նշել է, թե «կարմիր բերետավորները չեն լալիս»: Այնուհետև Թուրքիայի նախագահը շարունակել է՝ ասելով. «Եթե նա էլ զոհվի պատերազմում, նրան էլ դրոշի մեջ կփաթաթենք: Ամեն ինչի պատրաստ ես, այնպես չէ՞»: Ի պատասխան երեխան ասել է՝ այո, ինչն ուղեկցվել է ծափողջույններով: