տուն Լուրեր Սա հաշվեհարդար է Շանթ Հարությունայնի և նրա ընկերների նկատմամբ

Սա հաշվեհարդար է Շանթ Հարությունայնի և նրա ընկերների նկատմամբ

150
0

շահեն

Շանթ և Շահեն Հարությունյանների գործով դատավճիռը դեռևս չի եղել, բայց դատախազությունը նրանց համար պահանջել է 7 և 5 տարի ազատազրկում: Շահեն Հարությունյանի համար պահանջվող պատիժը շատերի զայրույթն է առաջացրել:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը համոզված է, որ սա հաշվեհրդար է քաղաքական դաշտում ամենաանհնազադ գործիչների նկատմամբ.«Առաջարկվող մեղադրանքները և պատժաչափը հանդիսանում են Շանթ Հարությունյանի և նրա ընկերների նկատմամբ կիրառվող քաղաքական հետապնդում: Ի սկզբանե նրանց նկատմամբ կիրառված բռնությունները և այլ տիպի անօրինականությունները նրանց նկատմամբ կիրառվող քաղաքական հետապնդման քայլերն են»,-համոզված է իրավապաշտպանը:
Արթուր Սաքունցի կարծիքով, անգամ իշխանական շրջանակներում միանշանակ չի ընկալվում Շահեն Հարությունյանի նկատմամբ պահանջվող պատժաժամկետը.«Որևէ մեկը չէր կարող սպասել, որ անչափահաս տղայի նկատմամբ նման պատժաժամկետ կպահանջվի, և այս հանգամանքը միանշանակ չի ընկալվում անգամ իշխանությունների ներսում»,-ասաց Արթուր Սաքունցը՝ մտավախություն ունենալով, որ այս անգամ իշխանությունները կարող են մինչև վերջ գնալ: