ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում: Հանդիպման սկզբին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում նրա կուսակցության հաղթանակի կապակցությամբ և հաջողություն մաղթել բոլոր ծրագրերի իրականացման գործում:
«Սա Ձեր առաջին այցն է մեզ մոտ ընտրություններում Ձեր և Ձեր համախոհների համոզիչ հաղթանակից հետո: Ուզում եմ Ձեզ մաղթել հաջողություն, Ձեր և Ձեր թիմի առջև դրված բոլոր ծրագրերի իրականացում՝ ի բարօրություն Հայաստանի և հայ ժողովրդի: Մեր հարաբերությունները բնութագրել պետք չէ: Դրանք իսկապես դաշնակցային հարաբերություններ են, որոնք լցված են բավականին մեծ բովանդակությամբ»,- ասել է ՌԴ նախագահը:
Փաշինյանն իր հերթին հաստատել է իր պատրաստակամությունը՝ զարգացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները բոլոր ուղղություններով՝ ընդգծելով, որ Հայաստանը դրական է տրամադրված Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրմանը:
Փաշինյանը ՌԴ ղեկավարին հրավիրել է 2019թ. պաշտոնական այցով գալ Հայաստան: