Ներկայում երկրի լարվածության վիճակը նման է 2008-ին տիրող վիճակին, մինչդեռ 2008-ին այս ամենը տրամաբանված էր, որովհետև կրքերը բորբոքվել էին հետընտրական ժամանակշրջանում, ժողովուրդը դժգոհ էր ընտրության արդյունքներից, ուստի նորմալ էր, որ այդ պոռթկումը ժողովրդին բերեց Հանրապետության հրապարակ: Նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը:
«Քաղաքական ուժի նկատմամբ կիրառվող բռնարարքները նորություն չեն: Գուցե ԲՀԿ-ի համար սա նոր բան է, բայց ԲՀԿ-ն ամուր է և կդիմակայի, բացի այդ մենք կանգնած ենք նրանց կողքին: Սա այն պայքարն է, որում մենք պարտավոր ենք հաղթել, որովհետև սա արդեն հասարակություն –իշխանություն պայքարն է, ոչ թե ընդդիմություն-իշխանություն»,- նկատեց նա:
Անդրադառնալով ԲՀԿ կուսկացության անդամների նկատմամբ վերջին օրերին կիրառվող հետախուզություններինˋ բանախոսը նշեց, որ սա իշխանության կողմից կատարվող բացահայտ քաղաքական տեռոր է:
Վարդուհի Ստեփանյան