տուն Լուրեր Բլոգ Սա արվել է ՀՀ իշխանության հանցավոր թողտվության հետեւանքով՝ «Ապահով Հայաստան» պոռալով

Սա արվել է ՀՀ իշխանության հանցավոր թողտվության հետեւանքով՝ «Ապահով Հայաստան» պոռալով

113
0

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նոյեմբերյանի սահմանագոտու գյուղերը, միջպետական ավտոճանապարհը ադրբեջանցիների կողմից պարբերաբար գնդակոծվում են: Ադրբեջանի զինուժը ակտիվացել է ուսումնական տարվա մեկնարկից հետո, որպեսզի ծնողները գնդակոծությունների պատճառով վախենալով իրենց երեխաների կյանքի եւ առողջության համար, արտագաղթեն, մեր սահմանամերձ գյուղերը մարդաթափվեն:Այս մտահոգիչ իրավիճակը նոր չի առաջացել, դրա պատճառները վերջին 10-15 տարում են: Ոսկեպար-Բաղանիս հատվածում ադրբեջանցիները կամաց-կամաց առաջ են բերել իրենց դիրքերը, կարմիր գույնի ադրբեջանական տրակտորը ծանր տեխնիկայի համար առաջնագծում ամիսներ շարունակ ճանապարհ բացեց, ադրբեջանական գնդակոծություններին համարժեք պատասխան չէր տրվում:

Այդ մասին իմ հրապարակումներից հետո հրամանատարները հորդորում էին՝ մի բզբզացեք, կռիվ կլինի: Զորամասերի որոշ հրամանատարների առաջնահերթ հետաքրքրում էր իրենց անձնական հարստանալը, նրանք անտարբեր չէին զորամասին մատակարարվող հացի գործին, զորամասում գործող թեյարանին, հրամանատարների համար խոշոր եղջերավոր անասուններ. խոզեր էին պահվում եւ այլն: Եվ այս ամենն արվել է Հայաստանի զինվորական ղեկավարության եւ երկրի ղեկավարության գիտությամբ կամ հանցավոր թողտվության հետեւանքով, «Ապահով Հայաստան» պոռալով»: