Եվրոպայում ներկայիս ճգնաժամը վատագույնն է «սառը պատերազմից» ի վեր։ Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչը։
«Եվրոպական անվտանգության հետ կապված իրավիճակը կրիտիկական է։ Մեր գլխավոր առաջնահերթություններից է ԵԱՀԿ շրջանակներում համագործակցությունը, Ուկրաինայում և նրա շուրջ իրավիճակի սրացման կանխումը։ Եվրոպայում խաղաղությունն ու անվտանգությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է», — ասել է նա։