«Ռուսթավի 2» ՀԸ-ի նոր տնօրեն Պաատա Սալիան ՀԸ մուտք գործելուց անմիջապես հետո վստահեցրել էր անձնակազմին, որ չի պատրաստվում աշխատանքից ազատել որևէ մեկին, այդ թվում՝ «Պոստ Սկրիպտումի» սկանդալային հաղորդավար Գիորգի Գաբունիային, որ աշխարհին հայտնի էր դարձել ՀԸ-ի ուղիղ եթերում Պուտինին հայհոյելուց հետո:
Հիշեցնենք՝ ուղիղ եթերում ՌԴ նախագահի հասցեին լրագրող Գաբունիայի հայհոյանքներից հետո, եթերում վիրավորական արտահայտություններ էր թույլ տվել նաև ընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան:
Դրանից հետո «Ռուսթավի«» 2-ի 9 տոկոս բաժնեմասի սեփականատեր Նինո Նիժարաձեն պահանջել էր պաշտոնանկ անել հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիային, որի վերջին հայտարարությունն անընդունելի է լրագրողական գործունեության տեսանկյունից:
Հիշեցնենք, որ Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի «Պոստ Սկրիպտում» հաղորդման հաղորդավար Գիորգի Գաբունիան եթերում հայհոյանքներ է ուղղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։