Մեծ Բրիտանիայի քաղաքացի Գրահամ Ֆիլիպսը, ով համագործակցում է ռուսական Russia Today հեռուստաալիքի հետ և ձերբակալվել էր Ուկրաինայի ազգային անվտանգության ծառայության կողմից, ազատ է արձակվել։ Այս մասին նա գրել է twitter-ի իր էջում։
«Ինձ հենց նոր ազատ արձակեցին։ Հարցաքննում էին Russia Today-ում իմ աշխատանքի մասին, սակայն ինձ մատով չեն դիպել, լավ էին վարվում հետս», — գրել է Ֆիլիպսը՝ հավելելով, որ փորձելու է նպաստել Life News-ի երկու լրագրողների ազատ արձակման հարցում։