տուն Լուրեր Ռուսների դեմ ինչո՞ւ է ՀՀԿ-ն կուռկուռի ձագ դարձել. Անահիտ Բախշյան

Ռուսների դեմ ինչո՞ւ է ՀՀԿ-ն կուռկուռի ձագ դարձել. Անահիտ Բախշյան

155
0

Anahit_Baxshyan

Գլխավոր դատախազի տղամարդու խոսքը ոչ մի բան չարժի, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Անահիտ Բախշյանը: «Որտե՞ղ է ներկա պահին մեր գլխավոր դատախազի դիմումը՝ ուղղված ՌԴ գլխավոր դատախազին, որ Պերմյակովի գործի քննությունը վարի հայկական կողմը: ՌԴ գլխավոր դատախազին ուղղված դիմումը այդպես էլ չկա: Սա տղամարդու խոսքը չկատարել է: Պաշտոնապես չի հրապարակվել այդ դիմումը, համենայնդեպս: Մինչև մեր գլխավոր դատախազը չհրապարակի իր դիմումը, ես չեմ կարող հավատալ նրա տղամարդու՝ տված խոստմանը»:

Ըստ ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանի, դատախազությունը ավելի քիչ անելիք ունի, քան մյուս կառույցները: «Ես կարծում եմ, որ եղել է մեծ ողբերգություն: Մի բառով պետք է բնութագրվի այս դեպքը անողը՝ ճիվաղ:  Ճանապարհը մեկն է՝ պետք է ամեն ինչ անել, որ բացահայտվի ամբողջ պատահարը: Թող ռուսները իրենք պահեն իրենց մոտ Պերմյակովին, քանի որ Հայաստանին հանձնելու դեպքում՝ հանցագործի սիրտը կարող է պայթել: Նրա մահը արդեն մեր վրա կլինի: Թող մնա իրենց մոտ, և բացահայտվի ամբողջ գործը: Ինչպես նաև իրենք պատասխանատու լինեն նրա կյանքի համար: Ես ուզում եմ, որ սատկի այդ հանցագործը, բայց ամենաճիշտն այն է, որ համատեղ ուժերով բացահայտվի այս հանցագործությունը, և արդար դատավճիռ կայացվի»:

«Բոլոր այն հորդորները, որ չքաղաքականացվի այս հարցը՝ ավելորդ գրգռում են ժողովրդին»,- նշեց Անահիտ Բախշյանը: «Սա ոչ այլ ինչ է, քան քաղաքական հարց: Այստեղ մարդիկ քնած էին և նրանց սպանեցին: Սրա հիմքը, իմ կարծիքով, քաղաքական լուրջ պատճառ է: Ուրիշ կերպ չի կարող լինել: ՌԴ արտգործնախարարի նեղացած հայտարարությունը, թե ինչու են քաղաքականացնում այս հարցը՝ շատ խրթին է: Այսօր Հանրապետական կուսակցությունը կուռկուռի ձագ է դարձել և մեր երկրի պատիվը չի պահում: Ինձ միայն այս հարցն է հետաքրքրում, թե ինչո՞ւ են մեր իշխանությունները դարձել կուռկուռի ձագ ու ոչինչ չեն ձեռնարկում»:

Ավելի լավ է մեռնել կանգնած, քան ապրել սողալով՝ վերջում հայտարարեց Անահիտ Բախշյանը: «Մինչև չորդեգրի այս գաղափարը մեր իշխանությունը, մենք չենք կարողանա դասեր քաղել և հետագայում թույլ չտալ նման դեպքեր տեղի ունենան: Ինչ-որ մեխանիզմ է աշխատում, որ հայ ժողովրդի բոլոր ցավերը միաժամանակ լինեն, ու խուճապի մատնվի ժողովուրդը»: