տուն Լուրեր Ռուսները, ինչպես միշտ, իրենց հիմարի նման են պահում. ռուս պատգամավոր. armlur.am

Ռուսները, ինչպես միշտ, իրենց հիմարի նման են պահում. ռուս պատգամավոր. armlur.am

96
0

88

Դեկտեմբերի 12-ին Հայաստանի երկրորդ քաղաքում՝ Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանությունը շարժել է յուրաքանչյուր բանական մարդու զայրույթն ու ցասում առաջացրել: Ռուս զինվորի կատարած հանցագործության համար Հայաստանում պատիժը կրելու անհրաժեշտության պահանջով փողոց դուրս եկած բազմահազար գյումրեցիների դժգոհությունը եւ 14 վիրավորները, իրենց զոհաբերելով, սթափության կոչ արեցին Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության իշխանություններին: Գյումրի քաղաքում տեղակայված ոուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի արարքը չեն հասկանում եւ աններելի են համարում անգամ Ռուսաստանի Դաշնությունում: «Ժողովուրդ» օրաթերթն այս իրադարձությունների զարգացման ու հայ-ռուսական հարաբերությունների վրա դրանց հնարավոր ազդեցության շուրջ զրուցեց ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի հետ:

-Պարո՛ն Նեմցով, ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ հետեւանքներ կարող են ունենալ Գյումրիում սկսված իրադարձությունները հայ-ռուսական հարաբերությունների վրա:

-Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության հետագա հարաբերությունները կախված են այն բանից, թե ինչով կավարտվեն Գյումրիում սկսված իրադարձությունները: Ռուսները չեն ցանկանում ընդառաջ գնալ Հայաստանի իշխանությունների արդարացի պահանջներին:

-Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ Ռուսաստանի Դաշնության ուժային կառույցի ներկայացուցիչները, այս դեպքում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, չեն ցանկանում սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին հանձնել Հայաստանի Հանրապետության արդարադատությանը:

-Ռուսները, ինչպես միշտ, իրենց հիմարի նման են պահում: Օգտվում են այն հանգամանքից, որ Հայաստանը տնտեսապես ու Ադրբեջանի հետ հակամարտության պատճառով ռազմական առումով կախված է Ռուսաստանի Դաշնությունից: Կարծում եմ, որ ռուս զինվորականների նման վարքագիծը ստորացնում է հայ ժողովրդին, սա նրանց կողմից հիմար ու մեծամիտ քայլ է:

-Հայաստանի Հանրապետության իշխանությունները հունվարի 12-ից սկսած գրեթե լուռ են: Ըստ ձեզ՝ ի՞նչ պետք է անեն Հայաստանի Հանրապետության իշխանություններն այսօր:

-Հայաստանի Հանրապետության իշխանությունները պետք է թուլամորթ չլինեն ու պահանջեն Ռուսաստանի Դաշնության իշխանություններից, որպեսզի Հայաստանի տարածքում հանցանք կատարված հանցագործին դատեն հենց Հայաստանում, այդ երկրի օրենսդրության համաձայն:

Մանրամասներն՝ այստեղ: