տուն Քաղաքական Միջազգային Ռուսաստանում խանութներից կվերանան Persil ու Fairy լվացամիջոցները

Ռուսաստանում խանութներից կվերանան Persil ու Fairy լվացամիջոցները

137
0

14404886327npl4-620x400

Ռուսաստանի վերահսկողության տեսչությունը պահանջել է վաճառքից հանել արտասահմանյան արտադրության  լվացքի ու հիգիենայի, կենցաղային քիմիայի նյութերը, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետա»-ն:

Պահանջը   “Werner & Mertz GmbH”, “Colgate-Palmolive”, “The Clorox Company” և մի քանի այլ ընկերությունների արտադրանքի մասին է, քանի որ, ինչպես այդ տեսչությունից են հայտնել, դրանք թունաբանական  տվյալներով չեն համապատասխանում անվտանգության  չափանիշներին:  Ուստի, տեսչությունը կագադրել է  իրացումից հանել «վտանգավոր» արտադրանքի խմբաքանակը` ՌԴ քաղաքացու առողջությունը չվտանգելու նպատակով:

Ներկայում արդեն առևտրի մի քանի կետերում այլևս հիշյալ արտադրանքը չի վաճառվում: