Սիբիրում Mi-8 ուղղաթիռի ընկնելու հետևանքով 8 մարդ է մահացել, հաղորդում է TASS-ը:
«Ուղղաթիռում 22 ուղևոր է եղել և անձնակազմի 3 անդամ: Նախնական տեղեկություններով` 8-ը մահացել են, մնացածը` վիրավորվել», — ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ ուղղաթիռն ընկել է Ենիսեյ գետը: