Ռուսաստանի Դաշնության ՊՆ ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է սկսել «Իսլամական պետության» դեմ գործողությունների փոխհամաձայնեցումը Պենտագոնի հետ, հաղորդում է Gazeta.ru կայքը:
«ՌԴ ՊՆ-ում անսացել են Պենտագոնի խնդրանքին և օպերատիվ կերպով ուսումնասիրել Սիրիայի տարածքում «Իսլամական պետության» դեմ պայքարի շրջանակներում գործողությունների փոխհամաձայնեցման առաջարկը»,- հայտարարել է Կոնաշենկովը:
Վերջինիս խոսքերով` առաջարկների իրագործման համար պահանջվում է որոշակի տեխնիկական մանրամասներ ճշտել: