Փետրվարի 27-ին ռուսական ընդդիմությունը Բորիս Նեմցովի սպանության տարելիցի կապակցությամբ երթ է կազմակերպելու, հաղորդում է gazeta-ն:
Հաղորդվում է, որ երթի մասին դիմումը ներկայացրել է «Պառնաս» կուսակցության նախագահ Միխայիլ Կասյանովը:
Բորիս Նեմցովը սպանվել է 2015 թվականի փետրվարի 27-ին, Կրեմլի հարևանությամբ գտնվող Մոսկվորեցկի կամրջի վրա:
Նրա սպանության գործով ներկա դրությամբ ձերբակալված է 5 մարդ: