Այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մի շարք կարևոր հայտարարություններ է արել Պետերբուրգում ընթացող համաժողովի ընթացքում։
Նա ասել է, որ Հյուսիսային կովկասում ծավալվող հակամարտությունը կարող էր հանգեցնել հարավսլավական սցենարի կիրառմանը, և որ դա շատ մոտ էր։ Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը։
«Դա ոչ միայն ինչ-որ տեղական հակամարտություն էր։ Բանն այն է, որ այդ լոկալ հակամարտությունը կարող էր իրականում հանգեցնել հարավսլավական սցենարի իրականացմանը Ռուսաստանում։ Եվ ընդհանուր առմամբ, դա այնքան էլ հեռու բան չէր», — ասել է Պուտինը՝ նշելով, որ այն ժամանակ մարդիկ կռվում էին միաջզգային ահաբեկչության դեմ։ Այն ժամանակ հաջողության հասնելն այնքան էլ հեշտ չէր․ «Բայց նրանք դա արեցին» եզրակացրեց նա։