Ռուսաստանում՝ Միտիշչիում, սպանվել է հայ գործարար: Այս մասին հայտնում է РЕН ТВ-ն: Նշվում է, որ մահացածը 1984 թ. ծնված Գեւորգ Թումանյանն է:
Լրատվամիջոցը հայտնում է, որ մարդասպանը նրան սպասել է բնակելի շենքի մուտքում, իսկ մեքենայում նրան սպասել է հանցակիցը: Երբ Թումանյանը մոտեցել է մուտքին, մարդասպանը կրակել է նրա մեջքին, եւ ստացած վնասվածքներից նա տեղում մահացել է: Մարդասպանը նստել է մեքենան ու հանցակցի հետ հեռացել: