տուն Քաղաքական Միջազգային Ռուսաստանում ձերբակալվել է «Դոմոդեդովո» օդանավակայանի սեփականատերը

Ռուսաստանում ձերբակալվել է «Դոմոդեդովո» օդանավակայանի սեփականատերը

76
0

OLYMPUS DIGITAL CAMERAՌուսաստանում ձերբակալվել է «Դոմոդեդովո» օդանավակայանի սեփականատեր Դմիտրի Կամենշիկը: Նախօրեին գործարարն ինքն էր հայտնել, որ կարող է որպես մեղադրյալ անցնել 2011թ. օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության քրեական գործով:

«Դոմոդեդովո» օդանավակայանի սեփականատեր Դմիտրի Կամենշիկին ձերբակալել են ՌԴ ՔԿ Գլխավոր քննչական վարչության  առաջին վարչության աշխատակիցները օդանավակայանի նախկին թոփ մենեջերներ Սվետլանա Տրիշինայի, Անդրեյ Դանիլովի եւ Վյաչեսլավ Նեկրասովի դեմ քրեական գործի շրջանակներում, փոխանցում է ՌԲԿ-ն:

Կամենշիկին մեղադրանք է ներկայացվել ՔՕ 238 –րդ հոդվածի հատկանիշներով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատակարարում, որը հանգեցրել է 2 կամ ավելի մարդու մահվան):