տուն Լուրեր Ռուսաստանում բոլորն էլ լավ են ընդունել Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալու որոշումը. Արա Աբրահամյան

Ռուսաստանում բոլորն էլ լավ են ընդունել Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալու որոշումը. Արա Աբրահամյան

94
0

ara-abrahamyan-panarmenian1

Այսօր Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում Ռուսաստանում Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ասաց, որ Ռուսաստանում բոլորն էլ լավ են ընդունել Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալու որոշումը:

Ըստ նրաˋ ԵՏՄ անդամակցությունը մեծ հեռանկարներ կբացի հատկապես ձեռներեցության ոլորտում:

«Այնպես չէ, որ բոլորը կարող են կողմ լինել Ռուսաստանին: Ամեն մեկն իր կարծիքն ու իր մոտեցումներն ունի: Պետք է նաև շահավետության առումով, թե ինչ կտա Հայաստանին: Կտա անվտանգություն, այնտեղ գտնվող հայերի համար մշտական աշխատանք և փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացում», — նշեց Աբրահամյանը:

Անդրադառնալով ռուբլու և դրամի արժեզրկմանը, Արա Աբրահամյանը նշեց, որ արժեզրկումը բոլորի աշխատանքի վրա էլ ազդում է. «Ես բիզնեսմեն եմ և ես էլ կցանկանամ, որ ամեն ինչ կայուն լինի: Եթե լսեցինք ՌԴ նախագահի ելույթը, նա ասաց, որ հարկերի բարձրացում չի լինի: Խնդիրներ կան, բայց մենք պետք է այդ հարցերը լուծենք, այս շրջանին էլ դիմակայենք», — ասաց Աբրահամյանը: