տուն Լուրեր Ռուսաստանում առգրավվել է մոտ 19 տ ադրբեջանական կաթնամթերք

Ռուսաստանում առգրավվել է մոտ 19 տ ադրբեջանական կաթնամթերք

136
0

i605_fonterra

«Ռոսսելխոզնադզորի» Մոսկվայի, Մոսկովյան և Տուլայի շրջանների աշխատակիցները առգրավվել են Ադրբեջանից ներմուծված մոտ 19 տոննա կաթնամթերք: Պատճառը փաստաթղթերում առկա խախտումներն են, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:

««Ռոսսելխոզնադզորի» Մոսկվայի, Մոսկովյան և Տուլայի շրջանների ծառայությունների կողմից կասեցվել է 18,7 տոննա կաթնամթերքի գրանցումը, որը ներմուծվել է Ադրբեջանից»,- ասվում է «Ռոսսելխոզնադզորի» հայտարարության մեջ: