տուն Լուրեր Ռուսաստանում առաջարկում են Թուրքիան ճանաչել որպես ահաբեկչությանն աջակցող պետություն

Ռուսաստանում առաջարկում են Թուրքիան ճանաչել որպես ահաբեկչությանն աջակցող պետություն

94
0

gosduma_rf-moskva-photo-2

ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Օբուխովն առաջարկել է Թուրքիան ճանաչել որպես ահաբեկչությանն աջակցող երկիր, հաղորդում է Vesti-ն:

Նշենք, որ նման առաջարկը հնչել է այն ժամանակ, երբ լուրեր են սկսել շրջանառվել, որ Սինայի թերակղզում ռուսական A321 օդանավի ահաբեկչությունը կարող է թուրքական ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության ձեռքի գործը լինել: Համաձայն աղբյուրի`  դրա մասին հաղորդել են Ռուսաստանի հատուկ ծառայությունները:

«Հաշվի առնելով Անկարայի` «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների հետ ունեցած հանցավոր կապերի մասին անհերքելի ապացույցները, Ռուսաստանը վաղուց պետք է նախաձեռնած լիներ Թուրքիան որպես ահաբեկիչների աջակից պետություն ճանաչելու գործընթացը», ասել է Օբուխովը: