տուն Քաղաքական Միջազգային Ռուսաստանում առաջարկել են արգելել Վիքիպեդիան

Ռուսաստանում առաջարկել են արգելել Վիքիպեդիան

93
0

292554

Ռուսաստանում անհրաժեշտ է արգելել Վիքիպեդիա առցանց հանրագիտարանը, քանի որ այդ կայքը մեծ քանակով սխալներ է պարունակում: RIA-Novosti-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Կրթության և գիտության ոլորտում հսկողության դաշնային ծառայության («Ռոսօբրնադզոր») ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Բիսերովը:

«Դա իմ անձնական կարծիքն է, և ես դա մեկ անգամ չէ, որ հայտարարել եմ: Ես կարգելեի Վիքիպեդիան, քանի որ դրանում առկա սխալների թիվը չափազանց մեջ է», — նշել է պաշտոնյան:

Նա կարծիք է հայտնել, որ ուսանողները քննության ժամանակ խելախոսով մուտք են գործում համացանց և արտագրում հենց Վիքիպեդիայից:

«Եթե ցանկանում են, թող օգտվեն Վիքիպեդիայից, այդ դեպքում համապատասխան գնահատական կստանան», — հավելել է «Ռոսօբրնադզորի» ղեկավարի տեղակալը: