տուն Լուրեր Ռուսաստանն ու Վրաստանը դադարեցնում են ավիահաղորդակցությունը

Ռուսաստանն ու Վրաստանը դադարեցնում են ավիահաղորդակցությունը

73
0

Վրացական Georgian Airways և MyWay Airlines ավիաընկերությունները կիրակի՝ հուլիսի 7-ին, իրականացրել են վերջին թռիչքները  դեպի Ռուսաստան։

«Այո, մենք կատարել ենք վերջին չվերթը դեպի Մոսկվայի «Ժուկովսկի» օդանավակայան: Այդ թռիչքից հետո մենք դադարեցրել ենք թռիչքները դեպի Ռուսաստան», — ասել է MyWay Airlines-ի PR-մենեջեր Թամար Քոբուլաշվիլին:

Նշենք, որ հուլիսի 8-ից ուժի մեջ է մտնում Ռուսաստանի և Վրաստանի միջև օդային փոխադրումները ժամանակավոր դադարեցնելու որոշումը: