ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը Մոսկվայում իրանցի պաշտոնակից Իբրահիմ Ռահիմպուրի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեման, հաղորդում է RIA Novosti-ն:
«Հատուկ ուշադրություն է հատկացվել Կենտրոնական Ասիայի և Անդրկովկասի խնդիրներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ինչպես նաև Ուկրաինայում ճգնաժամի հաղթահարման շուրջ մինսկյան պայմանավորվածությունների կատարմանը»,-ասվում է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։