Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և նրա չինացի պաշտոնակից, գեներալ-գնդապետ Չան Վանցյուանի հանդիպման հիմնական նպատակը ֆաշիզմի նկատմամբ հաղթանակի 70-ամյակի տոնակատարությունների նախապատրաստություն էր: Այս մասին հաղորդում է Interfax-ը՝ հղում կատարելով ՌԴ պաշտպանության փոխանախարար Անատոլի Անտոնովին:
«Երկու նախարար որոշում են կայացրել մշակել և ընդունել այդ հոբելյանին պատրաստվելու համատեղ ծրագիր», — նշել է նա:
Անտոնովը նշել է, որ չինական ընկերները «շատ խանդոտ են վերաբերվում նրան, որ որոշ երկրներ, որոշ գործիչներ փորձում են վերաշարադրել Երկրորդ համաշխարհայինի պատմությունն ու արդյունքները»:
Նրա խոսերով՝ չինական կողմը կարևոր է համարում, որ պահպանվի այն մարդկանց հիշատակն «ով իր կյանքն է տվել մեր հաղթանակի համար»: