Ռուսաստանն ամբողջովին արգելել է Ուկրաինայում գրանցված բեռնատարների տարանցումը երկրի տարածքով, հաղորդում է ՌԴ տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը:
«Հաշվի առնելով ռուսական բեռնատարների` Ուկրաինայի տարածքով երթևեկության անվերջ արգելափակումը, 2016 թվականի փետրվարի 16-ց սկսած Ռուսաստանի տարածքում լրիվ արգելվում է բեռների տարանցում իրականացնող ուկրաինական բեռնատարների երթևեկությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ: